«Սանսեթ բուլվարի» սյուժեն հիմնված է կինոռեժիսոր Բիլլի Վայլդերի համանուն աղմկահարույց ֆիլմ-նուարի վրա, որի գլխավոր դերակատարուհին էր Գլորիա Սվոնսոնը։
Մյուզիքլի նոր տարբերակը պատրաստվում է միջազգային թիմի կողմից հատուկ Հայաստանի համար։ Պրեմիերան կկայանա 2023 թվականի գարնանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բեմադրությունն իրականացվում է Webber Theatre Company-ի հետ բացառիկ պայմանագրով հեղինակային իրավունք ստացած սեփականատերերի թույլտվությամբ։ Հայկական տարբերակը արևմտյանի ուղիղ «փոխառումը» չէ, այլ հեղինակային ուրույն մեկնություն՝ ստեղծված հատուկ երևանյան հանդիսատեսի համար և ազգային քասթինգն անցած հայ արտիստների մասնակցությամբ։
SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերության այս միջազգային դեբյուտն, անշուշտ, կդառնա Հայաստանում տարվա գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը։ Այն առաջին քայլն է լինելու դեպի դասական մյուզիքլի ժանր, որն իր արժանի տեղը պիտի զբաղեցնի հայաստանյան մշակութային կյանքում։