Պողոս Հարությունյան, գործարար, պրոդյուսեր, SKYFIST Studio-ի հիմնադիր և ղեկավար
Իմ պրոդյուսերական պատմությունը իմ պարտքն է պատմական հայրենիքի առջև։ Ես պատրաստ եմ Հայաստան բերել համաշխարհային նախագծերն, դրանցում ներառել հայ արտիստներին և օգնել տաղանդավոր հայերին լայն ճանաչում գտնել արտասահմանում։
Երբ ինձ հարցնում են՝ ինչու որոշեցի զբաղվել հայկական արվեստի առաջխաղացմամբ, պատասխանը մեկն է․ ուզում եմ, որ ամբողջ աշխարհը իմանա՝ որքան տաղանդավոր և ստեղծարար է հայ ժողովուրդը և որքան կարևոր է մեզ համար ատեղծագործությունն ու արվեստը։