ՄԵՐ ՄԱՍԻՆ
SKYFIST Studio-ն հիմնադրվել է 2019 թ-ին ամերիկացի հայազգի գործարար Պողոս Հարությունյանի կողմից։ Այսօր դա սրընթաց զարգացող ընկերություն է՝ պրոֆեսիոնալ թիմով, հավակնոտ նպատակներով և ապագայի վստահ տեսլականով։
SKYFIST STUDIO-Ի ՊՈՐՏՖՈԼԻՈՆ ՆԵՐԱՌՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՄՅՈՒԶԻՔԼ․
ՍԱՆՍԵԹ ԲՈՒԼՎԱՐ | SUNSET BOULEVARD – Էնդրյու Լլոյդ Ուեբերի լեգենդար բրոդվեյան մյուզիքլը։ Երևանյան բեմականացման ռուսալեզու առաջնախաղը կկայանա 2023 թ-ի ապրիլին։ Գլխավոր դերում՝ Թամարա Գվերդծիթելի։ Անտոն Մուզիկանտսկու նոր բեմադրությունը իրականություն է դարձել էնդրյու Լլոյդ Ուեբերի The Really Useful Group Ltd. թատերական ընկերության հետ կնքված հատուկ համաձայնությամբ։
THE VOICES OF MIRRORS – Հայաստանում և Հայաստանի համար ստեղծված առաջին օրիգինալ մյուզիքլը։ Ապագա ներկայացման փիլիսոփայական պատմությունը ոգեշնչված է Հին և Նոր Կտակարաններով և նվիրված է մարդկային էության բարի և չար կողմերի հավերժ պայքարին։ Մյուզիքլի շուրջ կատարվող աշխատանքը չկարողավ ընդհատել անգամ Համավարակը, և ստեղծագործական եռուզեռը շարունակվում է նաև այսօր՝ նախագիծը համաշխարհային պրեմիերային հասցնելու համար։
SKYFIST STUDIO-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ․
հայկական մշակույթի և արվեստի տարածումը Հայաստանում և արտերկրում;
հայ արտիստների մասնակցությամբ միջազգային մակարդակի թատերական նախագծերի ստեղծում;
Հայաստանում օրիգինալ շոու-ծրագրերի արտադրություն։
ՆԱԽԱԳԾԵՐ
ՍԱՆՍԵԹ ԲՈՒԼՎԱՐ / SUNSET BOULEVARD
«Սանսեթ Բուլվար» մյուզիքլը ստեղծվել է կինոռեժիսոր Բիլի Վայլդերի համանուն աղմկահարույց տրագիկոմեդիայի հիման վրա՝ ֆիլմ նուար ոճով, որի գլխավոր դերում Գլորիա Սվենսոնն էր։ Մյուզիքլի լիբրետոն գրել են Քրիստոֆեր Հեմփթոնը և Դոն Բլեքը ֆիլմի սցենարի մոտիվներով, երաժշտությունը պատկանում է Էնդրյու Լլոյդ Վեբերին։ Երեք հեղինակներն էլ արժանացել են Բրոդվեյի ամենահեղինակավոր թատերական մրցանակին՝ «Լավագույն լիբրետո մյուզիքլի համար» և «Թատրոնի համար գրված լավագույն օրիգինալ երաժշտություն (երաժշտություն և տեքստ) անվանակարգերում։

Իր գրեթե երեսնամյա պատմության ընթացքում «Սանսեթ Բուլվարը» բեմադրվել է աշխարհի բազում երկրներում և տարբեր լեզուներով, իսկ 2023 թվականին նրա պատմությունը շարունակվում է Հայաստանում։ Չնայած միջազգային ճանաչմանը՝ «Սանսեթ Բուլվարը» դեռևս բեմադրված չի եղել ԱՊՀ երկրներից և ոչ մեկում. ռուսերեն տեքստով հայաստանյան պրեմիերան կկայանա 2023 թվականին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։ Հայաստանում և ԱՊՀ ողջ տարածքում Վեբերի այս մյուզիքլի ռուսալեզու տարբերակի առաջին ունկնդիրները կդառնան երևանյան հանդիսատեսն ու մայրաքաղաքի հյուրերը։ Ինչպիսին էլ որ լինի ռուսալեզու տարբերակի հետագա ճակատագիրը, հայկական «Սանսեթ Բուլվարը» ժանրի պատմություն կմտնի որպես առաջամարտիկ։

Ներկայացումը մշակվել է միջազգային թիմի կողմից հատուկ SKYFIST STUDIO-ի համար: Անտոն Մուզիկանտսկու նոր բեմադրությունն իրականացվում է հեղինակային իրավունքի սեփականատերերի, Webber Theatre Company-ի թույլտվությամբ՝ բացառիկ պայմանագրով։ Ներկայացումը արևմտյան տարբերակի պարզունակ «տեղափոխումը» չէ. այն հեղինակային մեկնաբանություն է, ինքնատիպ բեմադրություն՝ ստեղծված երևանյան հանդիսատեսի համար ազգային քասթինգ անցած հայ արտիստների մասնակցությամբ։
պրեմիերա - 2023 թվականի ապրիլ, Երևան, Հայաստան
Երաժշտությունը՝ Էնդրյու Լլոյդ Վեբերի
Լիբրետոն՝ Քրիստոֆեր Հեմփթոնի և Դոն Բլեքի
Բեմադրությունը՝ Անտոն Մուզիկանտսկու
Լիբրետոյի թարգմանությունը՝ Դարյա Ակսյոնովայի
THE VOICES OF MIRRORS
THE VOICES OF MIRRORS-ը Հայաստանում և Հայաստանի համար ստեղծված առաջին օրիգինալ մյուզիքլն է։ Ապագա ներկայացման փիլիսոփայական սյուժեն ոգեշնչված է Հին և Նոր Կտակարաններից և պատմում է մարդկային էության լույսավոր և ստվերոտ կողմերի հավերժական պայքարի մասին։ Անգամ համաճարակն ի զորու չեղավ ընդհատելու մյուզիքլի բեմադրման աշխատանքները․ ստեղծագործական պրոցեսն այսօր էլ ընթացքի մեջ է, որպեսզի նախագիծը համաշխարհային պրեմիերայի հասնի։

Որոշում կայացնելիս ի՞նչով առաջնորդովել՝ սրտի թելադրանքով, թե՞ մտքի: Ոմանք հետևում են բանականությանը, անտեսելով սրտի ձայնը, մյուսները զուտ զգացմունքային վճիռներ են կայացնում: Այս երկու հակադիր մոտեցումները ենթարկվում են տարբեր չափանիշների և արժեհամակարգերի: Զգացմունքային թե՞ ռացիոնալ որոշումներ: Մյուզիքլի հեղինակներն առաջարկում են լուծել այս երկընտրանքն արվեստի միջոցով։
ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՔԱՍՏԻՆԳՆԵՐ
Մենք անընդհատ տաղանդներ ենք փնտրում SKYFIST STUDIO-ի նախագծերի համար, ուստի հրավիրում ենք պրոֆեսիոնալ և սիրող դերասաններին գրանցվել մեր տվյալների բազայում՝ չսպասելով հաջորդ քասթինգի հայտարարմանը: Օգտվե՛ք այս հնարավորությունից և առաջինը տեղեկացվե՛ք մեր հաջորդ լսումների մասին:
Մենք անհամբեր սպասում ենք ձեր նամակին: Գուցե հենց ԴՈՒՔ դառնաք SKYFIST STUDIO-ի հաջորդ նախագծի աստղը:
career@skyfist.com էլեկտրոնային հասցեով ուղարկել մանրակրկիտ դերասանական հարցաթերթ՝ լուսանկարներով և տեսագրություններով։
ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅՈՒՄ․
Առնվազն երկու լուսանկար, մեկը՝ բարձրորակ ստուդիական մեծ դիմանկար առանց դիմահարդարման, երկրորդը՝ լուսանկար ողջ հասակով առօրյա հագուստով: Լուսանկարների թարմությունը՝ մի քանի ամսից ոչ ավել:
Չմոռանաք նաև ուղարկել հղումներ ձեր շոուրիլին / վիդեոայցեքարտին / կինոյում / հեռուստատեսությունում / գովազդային հոլովակներում ձեր աշխատանքների նմուշները: Հատկապես ուրախ կլինենք ստանալ վոկալային ձեր տեսահոլովակները։ Եթե ​​դեռևս նման տեսագրություններ չունեք, պարզապես տեսախցիկի առջև պատմեք ձեզ ներկայացնող փոքրիկ պատմություն և տեսագրությունն առանձին ֆայլով կցեք նամակին։
Խորհուրդ ենք տալիս նշել հարցաթերթում.
Հարցաթերթի պահանջներն են․
ձեր սիրելի մյուզիքլը,
հագուստի և ոտքի չափսը,
հասակը և քաշը,
ջեր սիրելի արտիստին,
մշտական ​​բնակության քաղաքը,
ձեր սիրելի երգը,
վոկալ տեմբրը (սոպրանո / ալտ / կոնտրալտո - աղջիկների համար; տենոր / բարիտոն / բաս - տղամարդկանց համար),
վոկալ հմտությունները (ակադեմիական / ջազ / ժողովրդական / փոփ),
մասնակցության փորձը մյուզիքլներում կամ երաժշտական ​​ներկայացումներում (առկայության դեպքում),
երաժշտական գրագիտությունը, ​​նոտաների իմացությունը (այո / ոչ / լավ ականջ ունեմ / պատրաստ եմ սովորելու),
վոկալ անսամբլում աշխատելու ունակությունը (այո / ոչ / պատրաստ եմ սովորել),
երաժշտական ​​գործիքի տիրապետումը (առկայության դեպքում),
հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, համերգներ վարելու փորձը (առկայության դեպքում),
աշխատանքային փորձը թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում, ռադիոյում, գովազդում (առկայության դեպքում),
խորեոգրաֆիկ պատրաստվածությունը (բալետ / ջազային պար / սթեփ / ժողովրդական պար / պարզապես սիրում եմ պարել / պատրաստ եմ սովորել),
լրացուցիչ հմտություններ (ակրոբատիկա / ձիավարություն / աճպարարություն / սուսերամարտ, այլ հմտություններ, որոնցով հպարտանում եք);
ֆիլմեր կամ մուլտֆիլմեր հնչյունավորելու փորձը (առկայության դեպքում);
լեզվի իմացություն (հայերեն / ռուսերեն / անգլերեն / այլ),
կրթությունը և աշխատանքի վայրը՝ նշելով առավել նշանակալի դերերակատարումները,
աչքերի և մազերի գույնը,
համերգային ելույթների փորձը (առկայության դեպքում),
ձեր երազանքի դերը։
ծննդյան ամսաթիվը և հարցաթերթը լրացնելու ամսաթիվը.
Պողոս Հարությունյան
գործարար, պրոդյուսեր, SKYFIST STUDIO-ի հիմնադիր և ղեկավար
«Ջանքերովս ցանկանում եմ օգնել հայրենակիցներիս Հայաստանում իրենց տեղը գտնելու: Որպեսզի նրանք ստիպված չլինեն բախտ փնտրել օտար երկրներում։ Որպեսզի իմ հայրենի հողի ստեղծագործ մարդիկ իմանան, որ այստեղ կարող են զարգանալ, բարձունքների հասնել ու ողջ աշխարհում ճանաչում ստանալ։

Ուստի պատրաստ եմ Հայաստան բերել համաշխարհային նախագծեր և դրանցում ներգրավել տեղի արտիստներին, նաև օգնել հայազգի տաղանդներին արտերկրում լայն ճանաչման հասնել։ Ուզում եմ, որ նրանք անզուգական լինեն»:
© 2022-2023 Skyfist ստուդիա: Բոլոր իրավունքները պաշտպանված են.
7019 Ethel Ave. Հյուսիսային Հոլիվուդ, Կալիֆորնիա 91605, ԱՄՆ
+374 96 37 96 37 | տոմսեր, ընդհանուր հարցեր
info@skyfist.com | ընդհանուր հարցեր
career@skyfist.com | քասթինգ, թափուր աշխատատեղեր
toms@skyfist.com | տոմսեր