Վրաց և ռուս ականավոր երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահար, դերասանուհի։
Իր արվեստում Թամարա Գվերդծիթելին օրգանապես համերաշխում է «world music»-ը բարձրորակ էստրադայի և «modern jazz»-ի հետ։ Միևնույն ժամանակ նա հաջությամբ ելույթ է ունենում թատերական ներկայացումներում։ 1991 թվականին Գվերդծիթելին կատարել է Ժաննա դ'Արկի դերը ուկրաինացի կոմպոզիտոր Գենադի Տատարչենկոյի «Սպիտակ ագռավը» ռոք-օպերայում։ «Մարդը Լա Մանշից» ներկայացման մեջ Գվերդծիթելին խաղացել է Դուլսինեայի և Ալդոնսայի դերերը՝ զուգերգելով խորհրդային բեմի նահապետ Վլադիմիր Զելդինին։ Ուկրաինական օպերային բեմում նա կատարել է Կարմենի դերը, Խոսեի դերում նրան զուգորդում էր «Լա Սկալայի» մեներգիչ Ջովաննի Ռուբիկյեզուն։ Գվերդծիթելիի ամենաթարմ թատերական աշխատանքը Պուլենկի «Մարդկային ձայնը» մոնոօպերան է։ Նորմա Դեզմոնդի դերը դառնալու է հռչակավոր երգչուհու նոր վերելքը թատրոնում։ Արտիստուհու ստեղծագործական ներուժը, ցայտուն վոկալը և կլանվածությունն իր դերով թույլ են տալիս արդեն իսկ պնդել․ նման Նորմա աշխարհը դեռ չի տեսեցել։
Ֆենոմենալ արտիստուհին ներկայացման կարիք չունի ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ նաև ողջ երաժշտական աշխարհում։ Գվերդծիթելիին է նվիրված եղել աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից մեկի՝ The New York Times-ի առաջին էջը։ Նա անշլագային համերգներ է տվել Նյու Յորքի 1500 տեղանոց Millennium թատրոնում, Տորոնտոյի Queen Elizabeth թատրոնում, Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, Մոսկվայի Կրեմլի Պետական Պալատում, Նյու Յորքի «Կարնեգի Հոլում» և «Ասամբլի-հոլում»։ Փարիզում նրան անվանում էին «ռուսական Էդիթ Պիաֆ», New York Times-ը զարմացած էր նրա ձայնի յուրահատուկ տեմբրով, Միշել Լեգրանը զմայլված էր նրա ձայնով, իսկ գործընկերները «շլացուցիչ Թամրիկոյին» շնորհեցին «բեմի մեծ վարպետի» անպաշտոն կոչումը։ Միլիոնավոր երկրպագուներ հիանում են Գվերդծիթելիի տաղանդով՝ նրա թոփ-20 հոլովակները միասին վերցրած YouTube-ում հավաքել են 50 միլիոն դիտում:
Երևանում էլ ավանդույթից չեն շեղվելու՝ գլխավոր դերակատարման համար հրավիրված է միջազգային ճանաչման աստղ, դերասանուհի և երգչուհի ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴԾԻԹԵԼԻՆ։
Գլխավոր դերը «Սանսեթ Բուլվար» մյուզիքլում նախատեսված է աշխարհահռչակ աստղերի համար։ Վեբերի նշանային հերոսուհու՝ Նորմա Դեսմոնդի կերպարով փայլել են միայն երաժշտական թատրոնի առաջին տիկնայք (դերի առաջին կատարողներն են եղել Փեթի Լյուպոնը և ութ անգամ «Օսկարի» առաջադրված Գլեն Քլոուզը):