Пресса

Լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար» - ի պրեմիերան առաջին անգամ Հայաստանում

2023 թվականին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի
պրեմիերան ՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։
Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար:

«Սանսեթ Բուլվար»-ը՝ Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։ Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում և հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։ Բեմադրությունն իրականացվում է իրավատերերի թույլտվությամբ, բայց արևմտյան տարբերակի «փոխադրում» չէ.
սա բոլորովին նոր ներկայացում է, մյուզիքլի հեղինակային ընթերցում. դա վերաբերում է և՛ պատկերների մեկնաբանմանը, և՛ ռեժիսորական որոշմանը, և՛ տեսողական բաղադրիչին։ «Սանսեթ Բուլվարի»-ի նման տարբերակը կներկայացվի միայն Հայաստանում. ներկայացման նման տարբերակ թատերական աշխարհում գոյություն չունի։

Մյուզիքլի գլխավոր դերը նախատեսված է ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդցինելին (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար
արտիստներ:


Источник: https://www.tert.am/life/am/news/2023/03/23/sunsetbulvar/86872
Сансет Бульвар